Ակվատեկ կենտրոն

Բարի գալուստ սպորտային-առողջարարական և զվարճալիքների կենտրոն «Ակվատեկ»

aquatek (large)

Կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակը գործնական կյանքի, ակտիվ ընտանեկան հանգստի ու ֆիզիկական կատարելագործման խելամիտ համադրությունն է:

«Ակվատեկն» այսօր Երևանի միակ ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար:

«Ակվատեկ» համալիրի ջրայգին  իրենից ներկայացնում է 510 ք. մ. ջրային տարածք՝ մի քանի մեծ ու փոքր լողավազաններով, սահուղիներով, հեյզերներով, շատրվաններով:

«Ակվատեկ» ֆիտնես ակումբն զբաղեցնում է ավելի քան 300 ք.մ. տարածք: Այստեղ հավաքված են մարզասարքեր արտադրող աշխարհի լավագույն կազմակերպությունների սարքավորումները, ներառյալ` Runner, Oemmebi և այլն: Մեր մարզիչներն սպորտի վարպետներ են, վաստակավոր մարզիչներ՝ արժանացած մի շարք համաշխարհային և եվրոպական մրցանակների:

Համալիրում առանձնահատուկ տեղ է գրավում SPA կենտրոնը` առողջության, հարմարավետության և գեղեցկության գոտին: Այստեղ ներկայացված է դեմքի և մարմնի խնամքի համար նախատեսված հիգիենիկ, դեկորատիվ և առողջարարական ծառայությունների լայն տեսականի: Այստեղ հավաքված են եզակի սարքավորումներ և կոսմետիկ միջոցներ, որոնցով կարող են հպարտանալ Եվրոպայի ոչ բոլոր SPA կենտրոնները:

«Ակվատեկ» հյուրանոցն բաղկացած է 30 հյուրանոցային հարմարավետ համարներից: Հյուրանոցի արժեքներն ներառում են նախաճաշ, մուտք ջրայգի, մուտք արևելյան բաղնիք և մարզասրահ:  

«Ակվատեկ» սրճարաններում ակումբի անդամներին և հյուրերին մատուցվում են եվրոպական և հայկական խոհանոցների, ինչպես նաև ֆիրմային ճաշատեսակներ ու անակնկալներ շեֆ-խոհարարից:

Մեր ակումբում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք, իսկ ամենախստապահանջ հաճախորդները կարող են ձեռք բերել VIP քարտեր՝ օգտվելով մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից:

Մենք մեր հեռանկարները տեսնում ենք ծառայությունների մշտական կատարելագործման մեջ թե՛ որակապես, թե՛ քանակապես

Մենք աշխատում ենք շուրջօրյա, առանց հանգստյան օրերի՝ ժամը  08:00 - 22:00

Վերջին մուտքը «Ակվատեկ» համալիր մինչև ժամը 21:00  

 

"AQUATEK"
aquatek (large)



գովազդ