Պատկերասրահ | Խմբային պարապմունքների գրաֆիկ | Խմբային պարապմունքներ

Խմբային պարապմունքներ

Աերոբիկան հիանալի միջոց է սիրտ-անոթային և շնչառական համակարգերը մարզելու համար, նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, կոորդինացիայի մշակմանը և մեծ քանակությամբ կիլոկալորիաների կորստին:

Ստեպ աերոբիկա: Հրավիրում ենք Ձեզ մարզումների, որի ժամանակ օգտագործվում է ստեպ հարթակը, ինչը մատչելի է ցանկացած տարիքի և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդու համար: Նշված ծրագիրը օգնում է ծախսել նույնքան կիլոկալորիա, որքան ծախսում է վազող մարդը, փոխարենը կատարելով վարժություններ երաժշտության ուղեկցությամբ, որոնք հիշեցնում են աստիճաններ բարձրանալու և իջնելու շարժումներին:
Արդյունքում դուք կարող եք ազատվել ավելորդ ճարպերից, իջեցնել քաշը, ամրացնել մկանները, հղկել մարմինը, բարձրացնել տրամադրությունը: Այս ամենի հետ մեկտեղ դուք ստանում եք դրական լիցքեր, ազատվում առօրյա հոգսերից, սովորում գեղեցիկ շարժվել:
Պարապմունքի 2-րդ մասը ավելի ուժային բնույթի է, որի ժամանակ օգտագործվում է լրացուցիչ մարզագույք`ծանրություններ ձեռքերի և ոտքերի համար, body bar, fitball, որն օգնում է ավելի շեշտադրված մարզել ցանկացած մկանախումբ:

Պարային աերոբիկա: Սա աէրոբիկայի տարատեակներից է, որտեղ օգտագործվում են դասական, լատինաամերիկյան պարերի շարժումներ: Պարապմունքները նպաստում են շարժումների կուլտուրայի, սահունության, կոորդինացիայի և կեցվածքի մշակմանը: Բարձրացնում են հոգեէմոցիոնալ վիճակը, օգնում ազատվել ավելորդ քաշից և ամրացնել մկանները: Պարային ռիթմերին հաջորդում են ուժային բնույթի վարժություններ, ինչպես ստեպ աէրոբիկայի պարապմունքներում, որոնք բարձրացնում են պարապմունքների արդյունավետությունը:

Ուժային պարապմունքներ: Ուժային պարապմունքներն իրենց մեջ ներառում են վարժությունների մեծ բազմազանություն, որոնք նպաստում են մարմնի մկանների զարգացմանը: Պարապմունքների ժամանակ օգտագործվում են գանտելներ, ձողեր (Body Bar), շվեյցարական գնդակներ: Պարապմունքներին կարող են մասնակցել ցանկացած ֆիզիկական պատրաստվածության տեր մարդիկ:
Պարապմունքների ժամանակ նաև կիրառվում են բժիշկ Ջոզեֆ Պիլատեսի կողմից մշակված վարժություններ, որոնք նպաստում են մարմնի բոլոր մկանների ձևավորմանը, ճկունություն ձեռք բերելուն և մեջքի մկանների զարգացմանը, որն էլ կօգնի ճիշտ կեցվածք ունենալ:

Յոգա: Հոգու և մարմնի ներդաշնակություն: Պարապմունքները նպաստում են ճիշտ կեցվածքի ձևավորմանը, հոգեէմոցիոնալ վիճակի կարգավորմանը, առողջական վիճակի կարգավորմանն ու բարելավմանը: Նպաստում են մշակել այնպիսի ֆիզիկական որակներ, ինչպիսիք են ճկունությունը, ուժը և հավասարակշռությունը: Վարժությունները հիմնականում ձգողական և ստատիկ բնույթի են, որոնք ուղեկցվում են համաչափ շնչառությամբ: Շնչառական վարժությունները ամրապնդում են շնչառական համակարգի օրգանները` միաժամանակ կապ ստեղծելով անձի ներքին և շրջապատող իրականության միջև: Պարապմունքները հրաշալի միջոց են ազատվելու առօրյա հոգսերից, սթրեսներից` միաժամանակ բարելավելով առողջական վիճակը:

Զումբա Ֆիթնես: Ֆիթնեսի այս ուղղությունն առաջացել է 90-ական թվականներին Կոլումբիայում, որի հիմնադիրն է եղել պարուսույց Ալբերտո Պերեսը: Զումբա Ֆիթնեսն իր մեջ ներառում է լատինաամերիկյան պարերի շարժումներ և վարժություններ, որոնք նպաստում են քաշի նվազեցմանը և մարմի հղկմանը: Պարային ուրախ ռիթմերով այս պարապմունքները կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և կհաղորդեն դրական լիցքեր:

Լատինաամերիկյան պարեր:Եթե դուք ցանկանում եք բազմաոճ դարձնել Ձեր ֆիթնես պարապմունքները, բարձրացնել տրամադրությունը և ազատվել կուտակված սթրեսից, հրավիրում ենք մասնակցել պարի խմբակային մարզումների: Դուք կծանոթանաք պարի տարբեր ուղղությունների հետ, Ձեզ կզգաք ավելի ազատ, համարձակ և ձեռք կբերեք նոր շարժողական հմտություններ և կարողություններ:
Պարապմունքների ընթացքում ուսուցանվում են լատինաամերիկյան պարերից` բրազիլիական Սամբա, կուբայական Չա-Չա-Չա և Ռումբա, իսպանական Պասադոբլ և ամերիկյան Ջայվ: Սոցիալ պարերից մեքսիկական Սալսա, Մամբո, Ռոքն ռոլ և Արգենտինական Տանգո, հարսանեկան Վալս (նորապսակների համար):
Լատինաամերիկյան խորեոգրաֆիայով պարային դասը, որը թույլ կտա մոռանալ կյանքի անհաջողությունների մասին, գտնել նոր ընկերներ և ուղղակի բարձրացնել տրամադրությունը: Դասը միջին ինտենսիվության է, որը համապատասխանում է ցանկացած ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդուն:

Ակվաաերոբիկա: Մարզումները անց են կացվում լողավազանում, երաժշտության ուղեկցությամբ:
Ջրի կենարար ուժն օգնում է հանել կուտակված լարվածությունը և բացասական էներգիան:
Ակվաաերոբիկայի առավելություններն են.

  • ռելաքսացիան
  • սրտամկանի մարզումը
  • մարմնի մկանների մարզումը
  • ծանրաբեռնվածության բացակայությունը ողնաշարի վրա
  • մեծաքանակ էներգածախսեր

Ոչ բարդ շարժումները բարձացնում են Ձեր տրամադրությունը և պահպանում առույգությունը ողջ օրվա ընթացքում: Մարզումները ցուցված են երեխաներին, մեծահասակներին, հղի կանանց և բարձրակարգ մարզիկներին: Մարզման այս ձևը գրեթե չունի հակացուցումներ: Մարզվելով ակվաաերոբիկայով Դուք կարող եք ազատվել ավելորդ քաշից, հղկել և ձևափոխել մարմինը, մարզել մկանները:

Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատե: Մենամարտային մարտարվեստ է, որը ծագել է ԱՄՆ-ում: Դուքենդո նշանակում է  «կատարիր», «կարող ես» : Ուսուցման մեթոդիկան իր մեջ ներառում է  հոգեբանություն, ֆիզիկական ուժ, ճկունություն, արագաշարժություն, զգայունություն:

Մարզումները կարող են լինել տարբեր բնույթի՝ սկսած սիրողականից, մինչև պրոֆեսիոնալ մակարդակի՝ ըստ մարզվողների նախասիրության և ֆիզիկական հնարավորության:
Մարզումներին կարող են մասնակցել և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Մարզվելով այս ձևով` Դուք ձեռք եք բերում այնպիսի ֆիզիկական որակներ, ինչպիսիք են ուժը, արագաշարժությունը, ճարպկությունը, ճկունությունը, կոորդինացիան, կարող եք արագ կողմնորոշվել տարածության և ժամանակի մեջ, զգալ Ձեզ ինքնավստահ և պաշտպանված:

գովազդ