Կոսմետոլոգիա | Կեցվածքի սարքավորումային շտկում | SPA պրոցեդուրաներ | Մերսում | Համամ | Մատնահարդարում-ոտնահարդարում | Դիմահարդարում | Բժշկական սենյակ

''ԱՖՐՈԴԻՏԵ" ՍՊԱ ԿԵՆՏՐՈՆ

«Ակվատեկն» համալիրում առանձնահատուկ տեղ է գրավում ՍՊԱ կենտրոնը`առողջության, հարմարավետության և գեղեցկության գոտին: Այստեղ ներկայացված է դեմքի և մարմնի խնամքի համար  նախատեսված հիգիենիկ,  դեկորատիվ  և առողջարարական  ծառայությունների լայն տեսականի: 
Այստեղ  հավաքված  են  եզակի սարքավորումներ  և կոսմետիկ միջոցներ, որոնցով  կարող  են  հպարտանալ Եվրոպայի ոչ բոլոր  ՍՊԱ կենտրոնները:  
spa (large)ՍՊԱ-պրոցեդուրաները կիրառվում են հոդերի հիվանդությունների, մկանացավերի, աղային կուտակումների ժամանակ: Կարգավորում է թոքերի օդափոխանակությունը, բարձրացնում է սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունը,լավացնում է նյութափոխանակությունը՝ կատարվում է դետոկսիկացիա և մաշկի ծածկույթի խորը մաքրում: Իջեցնում է մկանային լարվածությունը և, հատկապես, նպաստում է քաշի նվազեցմանը (ցեյլուլիտին): Բոլոր այդ պրոցեդուրաները անցկացվում են «Բադեն-Բադեն» տեխնոլոգիայի շնորհիվ: Ջրերի օգտագործման եղանակները զանազան են` վաննաներ և լոգանքներ, ինգալացիաներ և ըմպելի բուժումներ: Որոշ իմաստով մեր ՍՊԱ կենտրոնը մի փոքր Բադեն-Բադեն է Հայաստանում, քանի որ «Ocean», «Caracalla» հիդրոթերապևտիկ վաննաները, «Juvense» ցեխաբուժության և թալասոթերապիայի անհպում կոսմետոլոգիական օթոցը, «Շարկո ցնցուղը» և «Վիշի ցնցուղը»` բոլորը Բադեն-Բադենից են:     

Մեր ՍՊԱ-պրոցեդուրաները կսովորեցնեն Ձեզ սիրել Ձեր մարմինը, Ձեր արտաքինը և կփոխեն Ձեր վերաբերմունքը Ձեզ շրջապատող աշխարհի հանդեպ:

Մենք ուրախ ենք առաջարկել Ձեզ ծառայությունների մի ամբողջական փաթեթ

Ծառայություններ

- Կոսմետոլոգիա
- Կեցվածքի սարքավորումային շտկում
- SPA-պրոցեդուրաներ
- Մերսում
- Համամ
- Մատնահարդարում և ոտնահարդարում
- Դիմահարդարում
- Բժշկական սենյակ

Մեր կենտրոնն առաջարկում է բարձրորակ կոսմետիկա դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար, ինչպես նաև պրոֆեսիոնալ SPA-պրոցեդուրաներ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

Ֆրանսիական Thalac SPA և Algologie լաբորատորիաները երկար տարիներ արտադրում են դեմքի և մարմնի մաշկի խնամքի պրոֆեսիոնալ կոսմետիկա: Շատ մասնագետներ գտնում են, որ ծովը գեղեցկության, առողջության և լավ ինքնազգացողության լավագույն աղբյուրն է:

Thalac & Algologie c (large)

Կոսմետիկայի փիլիսոփայությունը, որը մենք ընտրել ենք Ձեզ համար, բազմակողմանի ազդեցություն է օրգանիզմի վրա, որը կայանում է ոչ միայն կոսմետիկական միջոցների օգտագործման, այլև ներքին պրոբլեմների շտկման մեջ: Միավորելով ծովային բույսերի և ծովի ջրի բոլոր օգտակար հատկությունները ծովաջրի ցայտերի և դեղաբույսերի մզվածքի թարմությունը` մենք հատուկ ձեզ համար բացահայտել ենք գեղեցկության, երիտասարդության և առողջության անսպառ աղբյուրը:

Դուք կարող եք ձեռք բերել Thalac SPA և Algologie SPA-կոսմետիկան մեր SPA-կենտրոնում:

 

Մենք սպասում ենք Ձեզ:

Ձեր գեղեցկությունը մեր մասնագիտությունն է:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

Հեռ. +(374 10) 588-888, Բջջ.: +(374 93) 633-333

E-mail: spa@aquatek.am

Facebook: new (large)

գովազդ