Կոսմետոլոգիա | Կեցվածքի սարքավորումային շտկում | SPA պրոցեդուրաներ | Մերսում | Համամ | Մատնահարդարում-ոտնահարդարում | Դիմահարդարում | Բժշկական սենյակ

Կոսմետոլոգիա

  Դեմքի և մարմնի մաշկի խնամք

- SPA մաքրում

Մաշկի ուլտրաձայնային մաքրում- համարվում է մաքրման անտիտրավմատիկ մեթոդը, ցուցված է բոլոր տիպի մաշկերի համար: Ուլտրաձայնային ալիքները նպաստում են մահացած բջիջների, մաշկային ճարպի հեռացմանը: Հակաբակտերիալ հատկության պրոցեսում այս մեթոդի կիրառումը բերում է մաշկի ռելիեֆի հարթեցմանը, վերականգնում մաշկի առողջ գույնը:

Հիասքանչ էքսպրես -խնամք ստորերկրյա տաք ջրերով նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց մաշկը դարձնել հարթ և թարմ: 

- Ցանկացած տիպի մաշկի SPA-խնամք

Այս հիասքանչ միջոցը վերականգնում է խոնավության և սննդարար նյութերի բնական բալանսը, սնուցում է բջիջները թթվածնով` ապահովելով մաշկի առաձգականությունը և թարմությունը, նաև պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի անցանկալի ազդեցությունից, սպիտակեցնում է պիգմենտային բծերը:

- Յուղոտ և պրոբլեմային մաշկի SPA-խնամք

Ծովաբույսերի մզվածքները նրբորեն վերացնում են եղջերաթաղանթի մեռած բջիջները, խորը կերպով մաքրում, նեղացնում են ծակոտիները, հարթեցնում մաշկի կառուցվածքը: Կարգավորում են ճարպագեղձերի գործունեությունը` վերացնելով ճարպային փայլը: Այս միջոցներն օժտված են ցայտուն հակաբորբոքային հատկություններով: 

- SPA երիտասարդացում

Այս բաժինը բացահայտում և վերացնում է ծերացման պատճառները՝ խթանելով մաշկի երիտասարդության պահպանմանը: 

- Աչքերի և շրթունքների եզրագծերի SPA-խնամք

Դեմքի այս նրբին հատվածի խնամքը կօգնի Ձեզ կանխարգելել և հարթեցնել կնճիռները, վերացնել աչքերի տակի պարկերն ու մուգ շրջանակները, պաշտպանել UV-ճառագայթներից, ուղղել շրթունքների կառուցվածքը:  

- SPA-խնամք տղամարդկանց համար

Ծովային բաղկացուցիչները կնպաստեն,որպեսզի Ձեր զգայուն մաշկը չչորանա, կբարձրացնեն տոնուսը, մաշկին կհաղորդեն փափկություն, կկանխարգելեն ծերացումը, արդյունավետորեն կվերացնեն գրգռվածությունը սափրվելուց հետո` բուժելով փոքր վերքերը: 

- Մարմնի մաշկի SPA-խնամք

Մաշկի մակերեսից հեռացնում է բջիջների մեռած շերտերը և հիմնովին մաքրում է այն: Պաշտպանում է մաշկը չորացումից, հագեցնում է վիտամիններով և միկրոէլեմենտներով, խոնավացնում և սնուցում է նույնիսկ ամենաչոր մաշկը` դարձնելով այն փափուկ և թավշյա:

Պիլինգներ

Մաքրում է մաշկը արտաքին աղտոտվածությունից, փափկացնում, խոնավացնում, վերացնում է կնճիռները, պիգմենտային բծերը, կորյակահետքերը, հարթեցնում է մաշկը և բարելավում է նրա գույնը:

Ներկայումս համարվում է մաշկի բուժման վերականգնման և երիտասարդացման ամենակիրառելի պրոցեդուրան : Այն ապահովում է մահացած մաշկի  հավասարաչափ հեռացումը , խթանում է նոր բջիջների աճը, կոլագենի և էլաստենի ստիմուլացիան, էապես արգելակում է ծերացման պրոցեսները:

Պիլնգնեերը ըստ խորության բաժանվում են

  • Թեթև մակերեսայի,
  • Մակերեսային,
  • Միջին խորության,
  • Խորը.

Պիլնգնեերի  ազդեցության շնորհիվ վերականգնվում է մաշկի գույնը, մաշկային ծածկույթը դառնում է հարթ, վերանում են մանր  կնճիռներն ու անհարթությունները:

Ետ դեպի SPA
գովազդ