Կոսմետոլոգիա | Կեցվածքի սարքավորումային շտկում | SPA պրոցեդուրաներ | Մերսում | Համամ | Մատնահարդարում-ոտնահարդարում | Դիմահարդարում | Բժշկական սենյակ

SPA պրոցեդուրաներ

 

SPA-պրոցեդուրաները կիրառվում են հոդերի հիվանդությունների, շնչառական ուղիների խնդիրների, նյութափոխանակության խախտման, աղեստամոքսային տրակտի, երիկամների և ենթաստամոքսային գեղձերի հիվանդությունների ժամանակ:

_MG_5331_.jpg (large)

Բոլոր այդ պրոցեդուրաները անցկացվում են Բադեն-Բադեն տեխնոլոգիայի շնորհիվ: Ջրերի օգտագործման եղանակները զանազան են` վաննաներ և լոգանքներ, ինգալացիաներ և ըմպելի բուժում: Որոշ իմաստով մեր SPA կենտրոնը մի փոքր Բադեն-Բադեն է Հայաստանում, քանի որ Ocean, Caracalla հիդրոթերապևտիկ վաննաները, Juvense ցեխաբուժության և թալասոթերապիայի անհպում կոսմետոլոգիական օթոցը, « Շարկո ցնցուղը» և «Վիշի ցնցուղը»` բոլորը Բադեն-Բադենից են:

Թալասոթերապիա

Ջրիմուռներով պարուրումը (Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի մուգ դարչնագույն ու կարմիր ջրիմուռերի օգտագործմամբ) ունի հակաթունաբանական հատկություններ, հագեցնում է մաշկը միկրոէլեմենտներով, պրոտեիններով, B և E խմբի վիտամիններով: Խորհուրդ է տրվում կիրառել նիհարելու նպատակներով: Գործընթացը թույլ կտա Ձեզ ձերբազատվել ավելորդ քաշից, ձեռք բերել սլացիկ կեցվածք և գեղեցիկ հարթ մաշկ:

 

Հա_MG_5581_.jpg (large)նքաջրաբուժում

Վաննաները` ծովային աղերի, ջրիմուռների, բույսերի մզվածքների, եթերային յուղերի ավելացմամբ, հիդրոմերսման հետ զուգընթաց հանգստացնում են նյարդային համակարգը, ակտիվացնում նյութափոխանակությունը, թուլացնում մկանները: Խորհուրդ է տրվում նաև վաննա ընդունել մարզումներից հետո: Պրոցեդուրայից հետո Ձեր մաշկը կդառնա փափուկ և թավշյա` առանց լրացուցիչ խոնավության: Հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:

Ցեխային ապլիկացիաներ

Պրոցեդուրա, որը հիմնված է ծովացեխերով բուժման` դարերի յուրահատուկ ավանդույթների վրա: Հանգստացնում է ռևմատիկ ցավերը, ունի հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն, մաշկը հագեցնում է հանքային նյութերով:

 

_MG_5586_.jpg (large)

Հակացելյուլիտային խնամք

Յուրօրինակ բաղադրությունը և նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս մարմնի Thalac և Algologie միջոցների ակտիվ բաղադրիչներին խորապես ներթափանցել մաշկի մեջ, փոփոխել նյութափոխանակության գործընթացը ճարպային հյուսվածքներում, որակապես ազդել մաշկի կառուցվածքի վրա, վերականգնել դրա առաձգականությունը և առողջ տեսքը:

Տվյալ պրոցեդուրան ապահովում է եռակի ազդեցություն, մասնատում և լուծում է ճարպաբջիջները, ապահովում է դրանց ելքը, խթանում է միկրոշրջանառությունը:

 

vishi (large)

Վիշի ցնցուղ 

Պատկերացրեք՝ Ձեզ նրբորեն շոյում են տաք ամառային անձրևի կաթիլները, միանգամից 5 ջրային հոսքերը պարուրում են Ձեզ շռայլ ցայտերով` թոթափելով լարվածությունը, իրենց հետ տանելով տագնապը, անքնությունն ու սթրեսը: Այդ մերսման յուրահատուկ հանգստացնող արդյունքն անփոխարինելի է նրանց համար, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ:

sharko (large)Շարկո ցնցուղ

Իր ազդեցությունը թողնում է մարդու մարմնի վրա սեղմ հզոր հպումներով, ամրապնդում է իմունային համակարգը, թարմացնում է, բարձրացնում տոնուսը, տրամադրությունը` դրանով իսկ հաղորդելով Ձեզ սուր հաճելի զգացողություններ: Լայնորեն կիրառվում է կեցվածքի շտկման բոլոր ծրագրերով, բավարարելով ժամանակակից մարդկանց պահանջմունքները` ունենալ լավ տեսք և լինել հոյակապ վիճակում: Բադեն-Բադենը մշակել է յուրօրինակ մեթոդիկա` առողջացման և տեսքի վերականգնման, դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար և բարեհաջող կերպով այն իրագործում է աշխարհի գեղեցկության բոլոր ինստիտուտ-հաստատություններում:

 

_MG_5570_.jpg (large)

Կոկտեյլներ, բուժական թեյեր, եփուկներ, թուրմեր

Գեղեցկությունը, առողջությունը և լավ ինքնազգացողությունը վերական գնելու համար Thalac-ը և Algologie-ն առաջարկում է ներքին առողջացման կուրսեր` ջրիմուռներից պատրաստված թուրմեր և եփուկներ ըմպելու եղանակով: Ելնելով ծովամթերքների առողջարար հատկություններից՝ դրանք անփոխարինելի են կեցվածքի շտկման գործընթացի ժամանակ, մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարի, ընդհանուր առմամբ օրգանիզմի և մաշկի բարելավման համար, մասնավորապես` հորմոնալ վերափոխությունների ժամանակ, ծննդաբերությունից հետո կազդուրման ժամանակահատվածում:

Այցելու-բուժվողի վիճակից կախված՝ նրա համար կոկտեյլն ընտրվում է անհատականորեն:

Ետ դեպի SPA

գովազդ