ԱԿՎԱՏԵԿ ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հարգելի՛ այցելուներ,
խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Ակվատեկ համալիրի կանոններին:
  • Մեկանգամյա այցելությունների դեպքում որպես տոմս Ձեզ տրվում է թևկապ, որի համար տոմսի գնից բացի գանձվում է 2000 ՀՀ դրամ , որը վերադարձվում է թևկապը հանձնելիս: Թևկապը կորցնելու դեպքում գրավը չի վերադարձվում և բացի գրավից գանձվում է նաև լրացուցիչ 1000 ՀՀ դրամ ևս: 
  • Աբոնենտային քարտ ունեցող այցելուն Ակվատեկ համալիր այցելելիս պարտավոր է ներկայացնել իր քարտը և գրանցվել համալիրի ընդունարանում: Եթե աբոնենտային քարտը դեռ պատրաստ չէ, համալիրի ընդունարանում հարկավոր է ներկայացնել քարտի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ՝ պայմանագիր:
  • Ակվատեկ համալիրի ջրային գոտում լողավազաններից օգտվելիս՝ երկար մազերով հաճախորդների համար պարտադիր են ռետինե գլխարկները:
  • Արգելվում է սպորտային լողավազան ցատկել, զբաղեցնել լողավազանի լողուղին, երբ այնտեղ անցկացվում են մարզումներ: Լողավազանում խմբային պարապմունքներ անցկացնելու դեպքում լողի համար հատկացված տարածքը կարող է ժամանակավորապես սահմանափակվել: Լողավազանում պարապմունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով: Ջրային գոտում գտնվող ջակուզին պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով չի գործում ամեն երկուշաբթի օրերին: Երեխաների մուտքը ջակուզի առանց ծնողների ուղեկցության արգելվում է:
  • Արևելյան բաղնիքի ծառայություններից օգտվելիս խնդրում ենք հետևել անվտանգության կանոններինԱրևելյան բաղնիքում ամեն օր  հայտարարվում է  սանիտարական ժամ 16:00-ից  մինչև 17:00 և ցանկացած պահի աշխատանքը կարող է ժամանակավորապես դադարեցվել (Տեխնիկական ընդմիջումներ, որոնք անհրաժեշտ են պրոֆիլակտիկ կամ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար): «Արևելյան բաղնիքում» յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին 13:00-14:00-ն սահմանված է կանացի հաճախումների ժամ: Բաղնիքում արգելվում է չորացնել սրբիչ և հագուստ: Բաղնիքում եթերային յուղեր օգտագործելիս (բաղնիքի համար նախատեսված թուրմեր), խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին: Բաղնիքում արգելվում է օգտագործել յուղեր, որոնք ջրով բացված չեն, քանի որ վերջիններս հեշտությամբ կարող են հրկիզվել: Մինչև 16 տարեկան անձանց մուտքը «Արևելյան բաղնիքում» արգելվում է:
  • Ջրային գոտում գտնվող սահուղիներն աշխատում են հետևյալ ժամային գրաֆիկով՝
Սահուղիների աշխատանքի ժամային գրաֆիկ

Երկուշաբթի-Ուրբաթ                Շաբաթ- Կիրակի, Տոնական օրեր

15:00-15:30                                                  12:00-12:30

17:00-17:30                                                  14:00-14:30

18:30-19:00                                                  16:00-16:30

20:30-21:00                                                  18:00-18:30

                                                                      19:00-19:30

                                                                      20:30-21:00

  • Ակվատեկ համալիրի տարածքում արգելվում է ծխել, գտնվել ալկոհոլի ազդեցության տակօգտվել բջջային հեռախոսներից (բացառություն՝ միայն լուռ ռեժիմի վրա),սնունդ բերել մարզումների համար նախատեսված գոտիներ, Ակվատեկ համալիր մուտք գործել ցանկացած տիպի զենքով (կամ պահել չհրկիզվող պահարանում):
  • Ակվատեկ համալիրում մարզվելու համար անհրաժեշտ է ունենալ մարզումների համար նախատեսված կոշիկ և հագուստ: Մարզասարքերի վրա մարզվելիս անհրաժեշտ է մարզասարքերը ծածկել անհատական սրբիչով: Արգելվում է բարից սպասք տանել մարզումների համար նախատեսված տարածքներ:
  • Մարզասրահի խմբային պարապմունքներն անց են կացվում համաձայն կազմված գրաֆիկի, որը կարող է փոփոխվել Ակվատեկի ղեկավարության կողմից: Մարզումներն ավարտելուց հետո անհրաժեշտ է մարզագույքը վերադարձնել դրանց համար հատկացված տարածք:
  • Վերնազգեստը հարկավոր է թողնել զգեստապահարանում: Անձնական իրերը կարող եք պահել հանդերձարանների պահարաններում: Չի թույլատրվում պարապմունքն ավարտելուց հետո իրերը թողնել պահարանում: Խորհուրդ է տրվում թանկարժեք իրերը ի պահ հանձնել չհրկիզվող պահարանում: Մի՛ թողեք թանկարժեք իրերն առանց հսկողության: Կորած իրերի, առանց հսկողության թողած իրերի, այդ թվում նաև հանդերձարաններում թողած իրերի համար Ակվատեկ համալիրը պատասխանատվություն չի կրում: Գտնված իրերի պահպանման ժամկետը կազմում է   30 օր:
  • Ակվատեկ համալիրի տարածքում հարկավոր է հետևել վարքի սահմանված կանոններինԱրգելվում է բարձրաձայն և ագրեսիվ խոսել, օգտագործել չնորմավորված արտահայտություններ, կատարել քայլեր, որոնք կարող են խանգարել Ձեզ շրջապատող մարդկանց: Համալիրի ղեկավարության հետ չհամաձայնեցված հասարակական բնույթ կրող ցանկացած գործունենություն արգելված է: Հասարակական գործունեություն ասելով՝ հասկանում ենք նաև ցանկացած բնույթի թռուցիկների տարածումը, քաղաքական կամ կոմերցիոն նպատակներով գովազդային գործունեության իրականացում և այլն:
  • Առանց համալիրի ղեկավարության հետ համաձայնեցնելու ՝արգելվում է ֆոտո կամ վիդեո նկարահանում անցկացնել ֆիտնես ակումբի, արևելյան բաղնիքի և SPA կենտրոնի տարածքներում:
  • Բոլոր այցելուները պատասխանատվություն են կրում Ակվատեկ համալիրին հասցված վնասի համար (օրինակ՝ նյութական արժեքների ոչնչացման, կորուստ, վնասվածք և այլն): 
  • Առանց ծնողների և/կամ մեծերի ուղեկցության մինչև 14 տարեկան երեխաների մուտքն Ակվատեկ համալիր խորհուրդ չի տրվում իրենց իսկ անվտանգության համար:
  • Ֆիթնես ակումբի հաճախորդն իրավունք ունի օգտվել ջրային տարածքի հանդերձարաններից՝ ֆիթնես հանդերձարաններում ազատ պահարանների բացակայության դեպքում: Նա ունի ջրային գոտու հանդերձարան մուտք գործելու թույլտվություն բացառապես միայն զգեստափոխվելու և ցնցուղ ընդունելու նպատակով:
  • Ջրային գոտու հանդերձարանից օգտվող ֆիթնես ակումբի հաճախորդին արգելվում է օգտվել ջրային գոտու ծառայություններից և արևելյան բաղնիքից: Սույն կանոնը խախտելու դեպքում տվյալ հաճախորդը կզրկվի Ակվատեկ համալիրի ծառայություններից օգտվելու իրավունքից, և վճարված գումարը այլևս հետ չի վերադարձվի:
  •  Ակվատեկ համալիրի վերջին մուտքը 21:00-ին է:
  • Համալիրի տարածքում կազմակերպված միջոցառումների ժամանակ Ակվատեկ համալիրի ադմինիստրացիան իրավասու է սահմանափակել համալիրի աշխատանքային ժամերը:
  • Ակվատեկ համալիրի ադմինիստրացիան իրավասու է տվյալ կանոններում փոփոխություններ/ լրացումներ կատարել:

 

Աշխատանքային ժամեր՝

Ամեն օր առանց հանգստյան օրերի՝ 08:00-22:00-ն, վերջին մուտքը՝ 21:00
գովազդ