Ակվատեկի լողի թիմը

2008 թվականից ի վեր գործում է «Ակվատեկ» համալիրի լողի թիմը: Համալիրի տնօրինությունը ոչ մի ջանք չի խնայում երեխաների մարզական առաջընթացի համար: Նրանք ապահովված են և´ բարձրակարգ մարզիչներով, և´մարզական գույքով:

Բազմաչարչար աշխատանքների շնորհիվ «Ակվատեկ» համալիրի լողի թիմը մասնակցել է մի շարք մրցումների. 2009 թվականից թիմը մասնակցում է Հայաստանում կայացող լողի բոլոր մրցումներին, ինչպես օրինակ՝Հայաստանի հանրապետության մեծահասակների և պատանիների առաջնությանը, Գյումրիի «քաղաքապետի գավաթը» լողի ավանդական դարձած մրցաշարին, «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի մարզական բաց առաջնությանը, «DDD» մարզական ակումբի պատանիների բաց առաջնությանը, «Ակվալենդ» ակումբի պատանիների բաց առաջնությանը: Բոլոր մրցումներում էլ թիմի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: 2012թ. հոկտեմբերի 13-ից 14-ը «Ակվալենդում» կայացած լողի պատանիների բաց առաջնությունում մեր լողորդները զբաղեցրել են `

1.Լևոն Վարդանյան՝ 50մ. բրաս լողաոճում զբաղեցրել է առաջին տեղը՝ 0,43.4 արդյունքով, 100մ. համալիր լողում զբաղեցրել է 2-րդ տեղը՝1,33.2 արդյունքով:

2.Շանթ Դարբինյան 50մ. թիկնալողում գրավել է 2-րդ տեղը՝ 0,41.0 արդյունքով:

3.Մարտին Վարդանյանը 100մ. համալիր լողում զբաղեցրել է 2-րդ տեղը` 1,23.7 արդյունքով, դելֆին լողաոճում՝ 3-րդ տեղը՝ 0.36.2 արդյունքով, 50մ. դելֆին լողաոճում 3-րդ տեղը` 0,36.2 արդյունքով: 

Երեխաները մարզիչի հետ
Համլետ Հակոբյան, Մարտին Վարդանյան, Շանթ Դարբինյան, Լևոն Վարդանյան
Շանթ Դարբինյան` ծնվել է 2000թ.
Մարտին և Լևոն Վարդանյաններ
Շանթ Դարբինյան, Համլետ Հակոբյան
Մարտին Վարդանյան` ծնվել է 1999 թ.
Շանթ Դարբինյան
Фото0012

[1 - 8]    9    >   >>   
Երեխաները մարզիչի հետ
Երեխաները մարզիչի հետ

գովազդ