Մեկօրյա այց
Մեկօրյա այց փակ ջրային գոտի
Տոմսերն իրենց մեջ ներառում են ընտանեկան լողավազանը, ջակուզին և սահուղիները։ Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է։ Նշենք, որ երկուշաբթի օրերին ջակուզիի համար սանիտարական օր է (միայն այդ օրը ջակուզին չի գործում)։
Գնացուցակ
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է։ Ընտրեք այցելության համապատասխան ժամային տարբերակը։
Ցերեկային այցելություն
Հասանելի է աշխատանքային օրերին ժամը 07:00-ից 17:00-ն:
Լիարժեք / Ոչ աշխատանքային այց
Հասանելի է աշխ. օրերին ժամը 17:00-23:00 և բոլոր ոչ աշխ. օրերին:
Լրացուցիչ տարբերակներ
Շոգեբաղնիքով տարբերակ
Մեծահասակների համար նախատեսված լրացուցիչ տարբերակ շոգեբաղնիքի հասանելիությամբ։
Ամբողջ կոմպլեքս
Մեծահասակների համար ամբողջական տարբերակ, որը ներառում է նաև սպորտային լողավազանը։
Կարեվոր տեղեկություն
Ինչ բերել ձեզ հետ
Բոլոր հյուրերը պետք է ունենան հետևյալը։
- Լողազգեստ, սրբիչ և հողաթափ։
- Աղջիկները, կանայք և երկար մազերով տղաները պետք է կրեն սպորտային ջրային գլխարկ։
- Ներսում գտնվող, բայց չլողացող մարդիկ պետք է լինեն շորտերով և հողաթափերով։
Երեխաների կանոններ
Անչափահասների համար գործում են լրացուցիչ պահանջներ։
- Մինչև 7 տարեկան երեխաները պետք է ունենան ջրային թևիկներ։
- Մուտքը 13 տարեկանից սկսած է թույլատրվում միայնակ։